▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվա- Գյումրի չվերթի ժամանակ օդանավն արտահերթ վայրէջք է կատարել Մինվոդիում

«Պոբեդա» լոուքոսթերի օդանավն արտահերթ վայրէջք է կատարել ծխող ուղեւորի պատճառով: Այս մասին հայտնում է  Вести-ն:

Նշվում է, որ այնտեղ անկարգ ուղևորին պետք է դիմավորեին իրավապահ մարմինները, իսկ օդանավը պետք է շարունակեր չվերթը:

Հունիսի վերջին ավիաընկերությունը նախազգուշացրել էր այն մասին, որ օդանավերը արտահերթ վայրէջք կկատարեն, եթե օդանավում ծխելու դեպքեր գրանցվեն։ «Քանի որ օդանավում ծխելու դեպքերը հաճախակի են դարձել, մենք որոշում ենք կայացրել խստացնել ծխող ուղեւորների դեմ պայքարի միջոցառումները՝ հիմա ծխող ուղեւորներ հայտնաբերելու դեպքում հարկադիր վայրէջք կկատարվի մոտակա հասանելի օդանավակայանում»,- ասել է ընկերության ղեկավար Անդրեյ Կալմիկովը։

Նա նաև տեղեկացրել էր, որ ուղևորին, ում պատճառով որևէ ինքնաթիռ ստիպված կլինի հարկադիր վայրէջք կատարել, կիջեցնեն ինքնաթիռից, ինչպես նաև նրանից կգանձեն հարկադիր վայրէջքի հետևանքով առաջացած բոլոր հավելյալ ծախսերը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին