▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հղիանալ պատրաստվող շատ կանայք դադարում են բանան ուտել․ տեսեք, թե ինչու

Եթե Դուք իսկապես սիրում եք պատրաստել, ապա Ձեզ բացարձակապես չի զարմացնի այն փաստը, որ բանանն օգտագործվում է բազմաթիվ բաղադրատոմսերում: Առավել ևս, որոշ սիրելի ուտեստներում, ինչպիսիք են պուդինգը և պաղպաղակը, այն հանդիսանում է առանցքային բաղադրիչ: Այս ցուցակը կարելի է անընդհատ շարունակել: Բայց, ինչպես հաղորդում է onedio.ru-ն, կա մի առասպել, որի պատճառով մարդկանց որոշակի խումբ երբեք չի դիպչում այդ մրգին:

Միֆի էությունը

1. Շշուկներ էին պտտվում, որ մինչև հղիանալը բանանի օգտագործումը մեծացնում է տղա երեխա ունենալու շանսերը:

2. Այսպես, որոշ կանայք, ովքեր պլանավորում էին հղիանալ մոտակա ժամանակներում և ցանկանում էին աղջիկ ունենալ, ընդհանրապես հրաժարվում էին բանանից:

3. Իհարկե, կողքից այս ամենը կարող է լիակատար հիմարություն թվալ, եթե չլիներ մի հետազոտություն, ըստ որի՝ իրականում այստեղ ճշմարտություն կա:

4. Հետազոտողները 740 կնոջ շրջանում հարցում են կատարել՝ նրանց առաջին հղիության ժամանակ, և պարզել են, որ նրանք, ովքեր հետևել են կալիումի բարձր պարունակությամբ դիետայի (բանանում այն շատ է պարունակվում), մեծամասամբ տղա են ունեցել: Նույն պատկերն էր նաև շատ նատրիում օգտագործած կանանց մոտ:

5. Հետազոտության ժամանակ առասպելներից մեկը, այնուամենայնիվ, հօդս ցնդեց: Պարզվում է, որ կաթի մեծ քանակության օգտագործումը չի ավելացնում աղջիկ ունենալու շանսերը: Կալցիումի բարձր մակարդակը կապված է տղայի ծնունդի հետ:

Դուք կարող եք լսել առասպելները և փոխել Ձեր դիետան: Իսկ կարող եք հույս ունենալ, որ կծնվի երջանիկ և առողջ երեխա:

Աղբյուրը՝ Blognews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին