▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժիրայր Սեֆիլյանը կոչով դիմել է Սեյրան Օհանյանին և Նիկոլ Փաշինյանին

 

Անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը մի շարք քաղաքական գործիչների կոչ է արել համախմբվել եւ ստեղծել ազգային դիմադրության ճակատ՝ վերջ տալով երկրում խաբեություններին:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայ կանանց ճակատ» շարժման ներկայացուցիչ Սյուզան Սիմոնյանը:

Նա ընթերցել է Սեֆիլյանի ուղերձը, ըստ որի Սեֆիլյանը նշել է մի շարք անուններ, որոնց թվում են Նիկոլ Փաշինյանը, Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը եւ այլք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին