▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իլհամն այդպես էլ չի հասկացել, որ նույնիսկ իր հերը չի կարողացել պատժել հայերին

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Երբ ՄԱԿ-ի ամբիոնից Իլհամ Ալիևը հայտարարում է Հայաստանին պատժելու մասին ու որպես ապացույց ներկայացնում է ապրիլյան մարտերը, ստացվում է, որ Ալիևը իրականում ոչ մի կապ չի ունեցել ապրիլյան դեպքերի հետ ու պատկերացում չունի, թե ինչ է նշանակում պատժել բառը:

Եթե իմ հիշողությունը ինձ չի դավաճանում, իսկ իմ հիշողությունը ինձ հաստատ չի դավաճանում, ապա 2016 թվականին անձամբ Իլհամ Ալիևը խնդրեց, որ Ռուսաստանը միջամտի և հրադադար հաստատվի: Իմ հիշողությունը կրկին ինձ չի դավաճանում ու ես շատ լավ հիշում եմ, որ ապրիլին երկու ուղղաթիռ հարձակման ժամանակ մեր տղերքը այնպես վնասազերծեցին, որ ուղղաթիռները նույնիսկ մեկ անգամ չհասցրին կրակել: Ես հիշում եմ նաև ադրբեջանական բանակի կրակած, բայց չպայթած արկերը, որոնք ադրբեջանցի զինծառայողները չէին կարողացել ճիշտ օգտագործել: Ես հիշում եմ մեր հրետանու փայլուն կրակոցները: Ես էլի շատ բաներ եմ հիշում: Իհարկե, նաև հիշում եմ կորցրած 800 հեկտարը ու ես վստահեցնում եմ, որ ցանկացած պահին, եթե լինի հրաման այդ կորցրածն ու դրան գումարած ևս մի քանի հեկտար ժամերի ընթացքում կազատագրեն մեր տղերքը:

Իլհամը այդպես էլ չի հասկացել, որ նույնիսկ իր հերը չի կարողացել պատժել հայերին: Հայերին ու հատկապես հայկական բանակին չեն կարողացել պատժել նույնիսկ սրա հորից առաջվանները՝ էլիչբեյները և աբիևները: Չեն կարող պատժել նաև պատերազմից փախած Հասանովն ու ամբողջ պահեստազորի գեներալները՝ Այդեմիրովի գլխավորությամբ:

Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին