▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական սուզանավից հրթիռակոծվել են Սիրիայում ահաբեկիչների դիրքերը

Սեւծովյան նավատորմի «Մեծ Նովգորոդ» սուզանավից «Կալիբր» թեւավոր հրթիռներ են արձակվել Սիրիայում ահաբեկիչների օբյեկտների վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը:

 Արձակումը առավոտյան ժամը 10.11-ին կատարվել է Միջերկրական ծովի ջրատարածքից ստորջրյա դիրքից: Խոցման թիրախներն էին Իդլիբ նահանգում «Ջեբհաթ ան Նուսրա»-ի գրոհայինների օբյեկտները: Թիրախների հեռավորությունը կազմել է մոտ 300 կմ:

«Իդլիբ նահանգում հանկարծակի հրթիռային հարվածով ոչնչացվել են ահաբեկիչների կառավարակետեր, նախապատրաստման բազաներ եւ զրահատեխնիկա, որոնք մասնակցել են Համա նահանգում 29 ռուս ռազմական ոստիկաններին բռնելու փորձին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Օբյեկտիվ վերահսկողության տվյալները հաստատել են բոլոր թիրախների խոցումը, նշել են Պաշտպանության նախարարությունից:

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին