▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղրիի մաքսակետի մոտ իրանցիների տեղափոխման համար վիճաբանությունն ավարտվել է 3 անձի դանակահարությամբ

Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Սյունիքի մարզում 3 քաղաքացիների դանակահարության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:10-ի սահմաններում Մեղրիի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մեղրիի բաժին հայտնել են, որ որովայնի մասում սուր կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վոլոդյա Ստեփանյանն է, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ, 42-ամյա Հրաչ Վարդանյանն է և Սյունիքի մարզի Կուրիս գյուղի բնակիչ, 42-ամյա Սամվել Մկրտչյանն է: Ոստիկանները պարզել են նաև, որ նախորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 23:40-ի սահմաններում Մեղրիի մաքսակետի դարպասների մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձնանց և Սյունիքի մարզի Թխկուտ գյուղի բնակիչ, 26-ամյա Թաթուլ Գևորգյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նշված անձանց:

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների տեղափոխման հարցում ծագել է վիճաբանություն, ինչն էլ ավարտվել է դանակահարությամբ: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին