▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս կարելի է երիտասարդանալ՝ ընդամենը մեկ կոսմետոլոգիական միջամտության շնորհիվ

Մաշկի ձգում թելերով. կոսմետոլոգիական այս մեթոդը թույլ է տալիս վերադարձնել գեղեցկությունը և երկարաձգել մաշկի ծերացման գործընթացը՝ առանց վիրահատական միջամտության: Կախված այն բանից, թե ինչ խնդիր է դրված ՝բժիշկն օգտագործում է՝ սիլուետ լիֆթ, սոֆթ: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում պատմեց բժիշկ-կոսմետոլոգ Միշել Տոնոյանը:

«Մեզոթելերն օգտագործում են կնճիռները հարթելու, հոնքերը բարձրացնելու, դեմքի օվալը, այտոսկրերը ձգելու և այլ խնդիրներ վերացնելու համար: Թելերով ձգումն իրականացվում է տեղային անզգայացումով և շատ կարճ ժամանակ է պահանջում՝ ընդամենը 30 րոպե: Թելերով լիֆթինգը թույլ է տալիս վերականգնել մաշկը և մաշկի նուրբ հյուսվածքները: Թելերի վրա կան կոներ, որոնք թույլ են տալիս ճիշտ տեղում ձգել մաշկը: Թե դեմքի, թե մարմնի հատվածում նրանք  տեղադրվում են մաշկի տակ, 2 շաբաթ հետո ներծծվում  են ու սկսում սինթեզել կոլագեն և էլաստին, ինչի հաշվին ձգվում է մաշկը»:

Խոսելով դրանց պահպանման ժամկետի և անվտանգության մասին` կոսմետոլոգը նշեց, որ  դրանք պահպանվում են մեկ տարի, կան նաև 2 տարի պահպանվող թելեր: Դա կախված է նրանից, թե ինչ խնդիր ունի այցելուն:

«Մեզոթելերը բացարձակապես անվտանգ են, ունեն հակացուցումներ, բայց եթե հակացուցումները այցելուի մոտ չկան, ապա ոչ մի խնդիր չի կարող ստեղծվել: Դեմ եմ բոտոքսին, քանի որ այն ունի մի շարք հակացուցումներ՝ առաջինը այն բոտուլոտոքսին է, արդեն բառը հուշում է, որ թույն է, երկրորդ` միգրենի հարուցիչ է, և վերջապես պատկերացրեք մի մկան , որը 4-ից 6 ամիս անշարժ մնալուց հետո սկսում է աշխատել»:

Այն նկատառմանը, թե առավել հաճախ կանայք և աղջիկները, որ հատվածի միջամտության համար են դիմում բժշկին և հատկապես ինչ միջամտություններ են ցանկանում կատարել, բժիշկ Տոնոյանն ասաց.

«Այսօր շատ աղջիկներ են դիմում դեմքի օվալը շտկելու և ավելի նեղ դեմք ստանալու համար: Պետք է նշեմ, որ այո մեզոթելերը անհավանական արդյունք են տալիս, բայց դեպքեր են լինում, երբ ճարպային շերտը նախ պետք է վերացնել լիպոլիտիկների միջոցով, որի արդյունքում ճարպը հեղուկի տեսքով դուրս կգա օրգանիզմից, որից հետո էլ կախված մաշկի վրա կտեղադրվի մեզոթելեր: Խոսելով դեմքի հատվածում մեզոթելոր տեղադրելու մասին` պետք է նշեմ, որ հիմնականում կանայք շեշտը դնում են պարանոցի և դեկոլտեի վրա, քանի որ դրանք են առաջին հայացքից չխնամված լինելու դեպքում մատնում կնոջ տարիքը»:

Բժիշկ-կոսմետոլոգը նշեց նաև, որ մեզոթելեր տեղադրվում են ինչպես դեմքի հատվածում, այնպես էլ` մարմնի: Հիմնականում կանանց օգնում է ձգել կրծքերը, թևերը, տեղադրվում է որովայնի, ոտքերի հատվածում և այլն:

 «Պետք է անպայման նշեմ, որ եթե այցելուն տվյալ հատվածում ունի ճարպային շերտ, ապա կրկին լիպոլիտիկների երեք ներարկումից հետո միայն կարող եմ մեզոթելեր տեղադրել, բայց նաև լինում են դեպքեր, որ մեկ ներարկումը ևս բավականացնում է: Այդ պատճառով կոնսուլտացիան պարտադիր է նմանատիպ միջամտություններից առաջ: Թելերը նույն ֆունկցիան են կատարում, ինչպես դեմքի, այնպես էլ մարմնի հատվածում՝ ծնվում են նոր բջիջներ, որոնց հաշվին մեր մաշկը երիտասարդանում է:Պետք է ավելացնեմ նաև, որ սխալ են այն կարծիքները, ըստ որոնց` նմանատիպ միջամտություններից հետո մաշկը կախվում է կամ հակառակ էֆեկտն է ստանում: Նման դեպք լինում է միայն բոտոքսի դեպքում: Ես անձամբ երաշխավորում եմ, որ նման բան իմ այցելուների հետ չի կարող լինել, քանի որ ես բավականին խորը ուսումնասիրում եմ բոլոր նյութերը,  ապա դրանից հետո նոր կիրառում իմ պրակտիկայում: Խորհուրդ եմ տալիս դիմել նաև ֆիլլերների միջամտության՝ մեծացնել հետույքը, կոնքերը, կրծքերը և այլն: Ֆիլլերները պահպանվում են 15-ից 20 ամիս,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց բժիշկ-կոսմետոլոգ Միշել Տոնոյանը:

Հեղինակ՝ Ա. Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին