▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննիչն էնքան «դավադիտ» արեց, որ գրեցի․ «Իգլայի» գործով վկան սկանդալային հայտարարություն արեց

hraparak.am-ը գրում է. Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։ «Իգլայի» գործով նիստին հարցաքննվեց նաեւ Աշոտ Շուշանյանը։ Նա ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանի վաղեմի ընկերն է, ճանաչում է նաեւ Սամվել Բաբայանին։ 

Ըստ վկայի՝ ինքը եւ իր ընկեր ամբաստանյալ Գաբրիելյանը միասին են եղել Սեւանի ճանապարհին, որտեղից էլ Սանասար Գաբրիելյանին ոստիկանները բերման են ենթարկել։ Դրանից հետո ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանի միջոցով ինքը մեկ անգամ հանդիպել է Սամվել Բաբայանին, որը պահանջել է «պլանշետից» ջնջել ինչ-որ բան, սակայն, քանի որ չի իմացել՝ ինչի մասին է խոսքը, հեռացել է եւ ոչինչ չի ասել։

Աշոտ Շուշանյանը դատարանում աղմուկահարույց հայտարարություն արեց՝ նշելով, որ նախաքննական հարցաքննության ժամանակ քննիչն իրեն ուղղորդել է։ Նա չի ցանկացել գրել «հրթիռ» բառը, սակայն քննիչն ասել է, որ դա գրական բառ է եւ որեւէ նշանակություն չունի, ինչից հետո նա «հրթիռ» բառը գրել է իր նախաքննական ցուցմունքում։ «Առավոտից իրիկուն սոված, ծարավ պահել էր, ես էլ կանտուզիա ստացած մարդ եմ։ 10 րոպեն մեկ դուրս էր գալիս ու թելադրում։ Էնքան դավադիտ արեց, որ գրեցի, որ շուտ էդտեղից պրծնեի»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին