▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փլուզում Խարբերդի ամառանոցների տներից մեկում. կա զոհ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 16:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 11-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: 

shamshyan.com-ի տեղեկություններով փլատակների տակ հայտնվածը 30-35 տարեկան տղա է` անունը Էդգար, ով իր ընկերոջ հետ աշխատանքներ է կատարելիս եղել, երբ տեղի է ունեցել փլուզումը: Ընկերը մի կերպ է փրկվել, սակայն չի կարողացել էդգարին փրկել, քանի որ փլուզումը վայրկյաններ է տևել: 

Քիչ առաջ փրկարարները հայտնաբերել են դին և վերամբարձ կռունկի միջոցով նախ ճոպաններով հեռացրեցին պանելները, որից հետո զգուշությամբ, որպեսզի դին չվնասվի, նրա վրայից հեռացրեցին հողաշերտը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին