▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում մեկ տարում երկու հայկական դպրոց է փակվել. Անահիտ Բախշյան

Հայ ռուսահպատակ մեծախոսնե՛ր, լռե՛ք, հա՞, լռե՛ք: Մոսկվայում մեկ տարում երկու հայկական դպրոց է փակվել

Այս տարեսկզբին փակվել է Մոսկվայում 1989թվականին, երկրաշարժից  ունեզրկված ու Մոսկվա  տեղափոխված հայ երեխաների համար  հիմնադրված  գործող ու կայացած թ.1650 հայկական դպրոցը: Այն օպտիմալացման անվան տակ միավորել են մի այլ դպրոցի՝  պատճառաբանելով, որ  այդ դպրոցում սովորում են 150 հայ երեխաներ  ու  դպրոցը աշակերտ թվով  է  ֆինանսավորվում, շենքը մեծ է ծախսը՝ շատ:

Շատ տարօրինակ է, որ   թ.1650 հայկական դպրոցը գտնվել է  Մոսկվայի  կենտրոնում ու Կրեմլի անմիջական հարևանությամբ, հինգ հարկանի շենքում  և  մոսկվայաբնակ  հայ մեծահարուստներն այդ շենքին տիրություն չեն արել: Կարող էին  չէ՞, հայկական դպրոցի համար գնել այդ շենքն ու   այնտեղ նաև հայկական մշակույթի  օրինակելի օջախ  հիմնադրեին: Դրա փոխարեն Արա Աբրահամյանը, Անդրանիկ Նիկողոսյանը  խոստացել են  դիմել ՌԴ նախագահ Պուտինին, մեծ-մեծ խոստումներ տվել հայ համայնքին:  Մասնավորապես տեսեք, թե ի՞նչ է  ասել Անդրանիկ Նիկողոսյանը. < Նրա խոսքով՝ ինքը Հայաստանում 100-ից ավելի ռուսական ուսուցման կենտրոններ է հիմնադրել և չի կարծում, որ մեկ հայկական դպրոցը փրկելը կարող է խնդիր լինել. «Չեմ կարծում, որ նախագահ Պուտինը կմերժի մեզ: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հայկական դպրոցը չփակվի»:> Պուտինը, պարզապես , բանի տեղ չի դրել նրանց խնդրանքը:

 Հայկական դպրոցները փակելու ռուսական քաղաքականությունը մեր պատմության մեջ նորություն չէ, նրանք շատ լավ գիտեն՝ ՀԱՅԻ ինքնությունը պահպանողը ՀԱՅՈՑ լեզուն է ու Ռուսաստանում հենց այն վերացնելու վրա էլ աշխատում են: Բավական չի Ռուսաստանում փակում են հայկական դպրոցները, Հայաստանում էլ ուզում են ռուսերենին հատուկ կարգավիճակ տալ: Դարերի պատմությունը վկա, Չի՛ ստացվի, Լազարյան ճեմարանն էլ փակեցին, որտեղ լավագույն կրթություն են ստացել ոչ միայն հայ մտավորականներ: Ճեմարանի սաներից են եղել նաև  Լև Տոլստոյը, Իվան Տուրգենևը, Կոնստանտին Ստանիսլավսկին, Միխայիլ Գլինկան, Յու. Վեսելովսկին։

Վաղը  Հայաստան է գալիս ՌԴ ԿԳ նախարարը, տեսնենք  այս  մասին  ՀՀ նախագահն ու ԿԳ նախարարն  ի՞նչ  են  խոսելու նրա  հետ, իսկ   հայ   ռուսահպատակ մեծախոսներն էլ թող ընդհանրապես լռե՛ն: Լռե՛ք, հա՞, լռե՛ք:

Անահիտ Բախշյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին