▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նկատողություն ստացած կանանցից մեկը դանակահարել է տղամարդուն

 Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 24-ամյա Ալվարդ Ոսկանյանը եւ 27-ամյա Կարինե Մադաթյանը: Նրանք կասկածվում են դանակահարության մեջ:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի և Ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի ծառայողները ստացված օպերատիվ տվյաներն իրացնելիս՝ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 24-ամյա Ալվարդ Ոսկանյանին և 27-ամյա Կարինե Մադաթյանին:

Ինչպես հայտնում է աղբյուրը , Կ. Մադաթյանը, Դիլիջան քաղաքի բնակիչ է, իսկ Ա. Ոսկանյանը՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի: Վերջիններս կասկածվում են սեպտեմբերի 22-ին Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքին հարակից այգում վիճաբանություն ունենալու մեջ, իսկ Ա. Ոսկանյանը կասկածվում է նրանց այդ պահին նկատողություն արած, Երևան քաղաքի բնակիչ, 49-ամյա Կարեն Սարգսյանին դանակահարելու մեջ:  

Ըստ լուրերի դանակահարված տղամարդը  «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակից է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին