▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախօրեին սահմանին զոհված զինվորը 8 ամիս առաջ էր զորակոչվել, մարզիկ էր

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Արմենի Մարգարյանի մահվան հանգամանքները, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

2017 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ, ով անմիջապես տեղափոխվել է զինհոսպիտալ։ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը զինհոսպիտալից տեղեկացվել է, որ նույն օրը՝ ժամը 21:00-ին, գրանցվել է զինվորի կենսաբանական մահը: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ավելացնենք, որ News.am-ի հետ զրույցում Արմավիր գյուղի գյուղապետարանից հայտնել են, որ դեպքի մասին իմացել են երեկ երեկոյան: Զոհված զինվորը 8 ամիս առաջ է զորակոչվել բանակ, գյուղում բնակվել է երկու եղբոր, հոր ու տատիկ, պապիկի հետ: Մայրն ապրում է Եվրոպայում: Ընտանիքն զբաղվում է հողագործությամբ ու անասնապահությամբ: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին