▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Տոնոյանին դուր չի եկել, որ ԱԻՆ աշխատակցները մասնակցել են Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոցի բացմանը

armlur.am-ը գրում է. Օրեր առաջ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղում տրվեց ԱԻ նախկին նախարար, երջանկահիշատակ Արմեն Երիցյանի անվան ավագ դպրոցի բացման մեկնարկը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ բացման արարողությանը մասնակցել են նաեւ ԱԻՆ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալ Գագիկ Կիրակոսյանը ու եւս մի քանի հոգի:

Ու պարզվում է՝ ԱԻՆ աշխատակիցների համար ճակատագրական է եղել այդ մասնակցությունը: ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին դուր չի եկել այդ արարքը, նա բոլոր մասնակիցներին հրահանգել է աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԻ նախարարի մամլո խոսնակ Նանա Գնդոյանի հետ, սակայն վերջինս տեղեկացրեց, որ Գագիկ Կիրակոսյանը աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Իսկ մյուս ազատված աշխատողների մասով ասաց. «Դրանք ստահոդ լուրեր են, նենգ շահարկումներ են: Ոչ ոք այդ պատճառով աշխատանքից չի ազատվել»: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին