▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիգեն Սարգսյանը զոհված զինվորների մայրերից պահանջել է իրենից ներողություն խնդրել

1in.am-ի տեսանյութում՝ Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող սևազգեստ մայրերից մեկը պատմում է.  «Ինքը/ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը/ լսեց ամեն ինչ, թե ինչ դեպքեր են եղել, սպանություններ, ով է սպանել: Եթե գլխի մեջ ուռուցք է եղել, ապա պիտի դատաբժիշկը ցույց տար. ինչի՞ են իմ տղային տարել բանակ, եթե հիվանդ էր, ինչի՞ էր հետախույզ: Վիգեն Սարգսյանը ասաց, որ իրավասու չէ գործի բացահայտման համար օգնել, «ասեք՝ ինչով կարող եմ օգնել»,- ասաց նա: Եթե դու այդ գործերի շրջանակում իրավասու չես աջակցել, ապա ինչո՞ւ ես պաշտպանության նախարար: Ինչո՞վ պիտի ինձ օգնես, դու մարդկանց գրպաններից 1000-ական դրամներ ես վերցնում, որ ինչ-որ ցրես բանակին: Ես իրան ասեցի՝ Վիգեն Սարգսյան, դուք չգիտեք՝ բանակն ինչ է, դուք չեք ծառայել բանակում: Վիգեն Սարգսյանը ընենց դեմք ընդունեց ու ասեց ՝ «ոնց ես չեմ ծառայել, դրա համար ինձանից ներողություն խնդրեք»: Սպանված զինվորի ծնողը Վիգեն Սարգսյանից պիտի ներողություն խնդրի, պատկերացնո՞ւմ եք»,- նշեց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին