▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ի՞նչ է, չգիտեն, որ երեխաների օրգանները հանում ու վաճառում են, որովհետև շատ մեծահարուստներ ուզում են երկար ապրել

Ի՞նչը ստիպեց Պապին Պողոսյանին հեռանալ Հայաստանից, արդյո՞ք կվերադառնա. երգիչն անկեղծանում է

Անտանելի ծերուկներից մինչև խոսքից հետ կանգնողներ, նախկին դհոլներից մինչև ներկա թմբկահարողներ

Ապրե՛ն Սերժ Սարգսյանն ու իր ՀՀԿ-ն

Վանաձոր ՔԿՀ պետը կալանավորվեց



2017-10-13 13:57:24

 

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց է ընտրվել  կալանավորումը: 

Կաշառքի վերաբերյալ գործի շրջանակներում կալանավորվել են նաև  ՔԿՀ ղեկավար անձինք ևս:

Ավելի վաղ ՀՔԾ-ն  տեղեկացրել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՔԾ քննիչների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:

Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտկատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:

Քրեական գործով ձերբակալվել էին Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 5 ղեկավար պաշտոնատար անձինք, ինչպես նաև նրանց կաշառք տալուն օժանդակած 1 անձ:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.