▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ երեխաները ևս՝ մանկապիղծների համաշխարհային ցանցի թիրախ

Միջազգային կառույցների պարտադրանքով ՀՀ արդարադատության նախարարությունը սկսել է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկումները, որի ավարտին Արդարադատության նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, և օրենքի նախագիծը կներկայացվի Ազգային ժողով։ 

Ազգային ժողովի կողմից «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի ընդունումը կստեղծի նախադրյալներ և օրինական հիմքեր տարբեր իրավական հիմնավորումներով միջամտելու ընտանիքի միջանձնային հարաբերություններին, կազմալուծելու ընտանիքները և երեխաներին ընտանիքներից օտարելով տեղափոխել ապաստարաններ: Երեխաներին ընտանիքներից օտարելու համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ապաստարաններ տեղափոխվելուց հետ երեխաները կարող են օգտագործվել երեք նպատակներով․ տրվել այլասերված զույգերին որդեգրման համար օգտագործվել սեռական շահագործման համար դառնալ մարդկային օրգանների դոնորներ Երեխաներին իբր բռնություններից պաշտպանելու շարժման պատմությունը ի հայտ է բերում հետաքրքիր փաստեր։ Պարզվում է, որ երեխաներին իբր բռնություններից պաշտպանելու շարժումը սկսվել է 70-ական թվականներին Մեծ Բրիտանիայում երեխաների իրավունքների պաշտպանության շարժումով, որի ակունքներում կանգնած էր Paedophile Information Exchange (PIE – մանկապիղծների տեղեկատվության փոխանակում) կազմակերպությունը և որի անդամները պայքարում էին մանկապղծությունը որպես սեռական կողմնորոշում որակելու համար։ pielogoreal Հենց Paedophile Information Exchange կազմակերպության կողմից թողարկվող «Մանկության իրավունքները» թերթից սկսվեց երեխաներին «բռնություններից պաշտպանելու» շարժումը։ 

 Հետագայում PIE-ն միացավ Paedophilic Action for Liberation (PAL – մանկապիղծների ազատության շարժում) կազմակերպության հետ, որն անջատվել էր Gay Liberation Front (GLF – համասեռամոլների ազատության ճակատ) կազմակերպությունից։

1981 թ․-ին սկսեց աշխատել «Մանկական իրավական կենտրոնը», որի համակարգողը դարձավ Փիթեր Նյուելը (Peter Newell)։ Այդ կազմակերպությունը պահանջում էր զրկել ծնողներին իրազեկվելու իրավունքից այն մասին, որ բժիշկներն իրենց երեխաներին նշանակում են հակաբեղմնավորիչներ։

Ունենալով ֆինանսական մեծ միջոցներ և աջակցություն, այդ կազմակերպությունը 1998թ․-ին լույս է ընծայում մի գրքույկ, որտեղ կոչ էր արվում քրեական հետապնդման ենթարկել այն ծնողներին, որոնք դաստիարակչական նպատակներով պատժում են իրենց երեխաներին։ 90-ակաների վերջից կազմակերպությունը դուրս է գալիս միջազգային ասպարեզ։

2001 թ.-ին ստեղծվում է կազմակերպություն «երեխաների ցանկացած ձևի պատիժների վերացման գլոբալ նախաձեռնություն» (Global Initiative to End All Corporal Punishment of Children)։ Համակարգող՝ Փիթեր Նյուել։ 2003 թ.-ին «Փրկենք երեխաներին» (Save the Children) միջազգային կազմակերպությունը, որի մասնաճյուղը գործում է նաև Հայաստանում,  պաշտպանում է երեխաներին պատժելու արգելքը։ Աշխատանքային խմբի ղեկավարն էր Փիթեր Նյուելը։

2004 թ․-ին. ԵԽԽՎ-ն ընդունում է երեխաներին պատժի ենթարկելու (այդ թվում՝ նաև ծնողների կողմից) համաեվրոպական արգելք սահմանելու 1666 համարի առաջարկությունը։

2006 թ․-ին ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հանձնաժողովը հրապարակում է մի փաստաթուղթ, որի մեջ սահմանվում է պատժվելուց պաշտպանվելու երեխայի իրավունքը։ Փաստաթղթի մշակմանը ակտիվորեն մասնակցում է Փիթեր Նյուելը։ 2008 թ.-ին մեկնարկում է երեխաներին պատժելու դեմ Եվրոպայի Խորհրդի նախաձեռնությունը։ Փիթեր Նյուելը իր ելույթում հանդես է գալիս Եվրոպայի Խորհրդի անդամ բոլոր երկրներում երեխաներին պատիժներից (այդ թվում՝ նաև դաստիարակչական նպատակներով ծնողների պատիժներից) պաշտպանելու հատուկ օրենսդրության մշակման առաջարկով։ Այսպիսով՝ մանկապիղծների շարժումներին հաջողվում է աստիճանաբար ներթափանցել միջազգային կառույցներ և կազմակերպություններ, կարևոր դիրքեր գրավելով այդտեղ, երեխաների իրավունքների պաշտպանության քողի ներքո ընդունել նաև օրենքներ, որոնք հնարավորություն կստեղծեն երեխաներին օտարել իրենց ծնողներից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին