▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերոսի կյանքի ու անմահության 21-րդ աշունը

Տիգրան Աբգարյանի ու մյուս հերոսների թափած արյունը պարտավորեցնում է՝ կյանքի գնով պահված հայրենիքը միայն շենացնել ու թշնամուն ցույց տալ, որ հայի ապրելու ոգին անմահ է: Այսօր տանկիստ Տիգրան Աբգարյանը կդառնար 21 տարեկան: Ապրիլյան պատերազմի ժամանակ Ջաբրայիլում թշնամու 8 տանկի դեմ անողոք կռիվ էր տվել ու թշնամու 3 տանկ խոցել: 8 ամիս էր մնացել, որ տուն վերադառնար: Տիգրանի հարազատները, ընկերներն ու մյուս հերոսների ծնողներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել քաջորդու շիրմաքարի մոտ ու խնկարկել, աղոթք հնչեցրել ու ծաղիկներ դրել նաեւ հուշահամալիրի մոտ:

ՑԱՅԳ ՀԸ տեսանյութը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին