▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքում տղամարդը աղջիկ ուզելու ժամանակ ծնողների աչքի առաջ «փախցրել» է մերժող աղջկան

1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արտյոմ և Ատոմ Մ.-երի, Վարազդատ Շ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալը. 31-ամյա Արտյոմը 2017 թվականի սկզբին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում տեսել է  22-ամյա Մելինեին (անունը փոխված է) ու հավանել է:

Արտյոմը հարազատների հետ հինգ անգամ գնացել է խնամախոսության՝ Մելինեի ծնողներից խնդրել է աղջկա ձեռքը, բայց Մելինեն չի համաձայնել ամուսնանալ Արտյոմի հետ:

Արտյոմը որոշել է մի վերջին անգամ էլ խոսել Մելինեի հետ, ու եթե աղջիկը նորից չհամաձայնի, ապա նա որոշել է տեղնուտեղը առևանգել Մելինեին:

Իր մտադրության մասին Արտյոմը հայտնել է կրտսեր եղբորը՝ Ատոմին, ու հորեղբոր որդուն՝ Վարազդատին: Խնդրել է օգնել, որ «հասնի իր նպատակին»:

Տղաները, ըստ դատական ակտի, նախնական համաձայնության են եկել, Ատոմի անձնական օգտագործման «Միցուբիշի» մեքենայով 2017 թվականի փետրվարի 9-ին, ժամը 13-ն անց 30-ի սահմաններում գնացել են Մելինեի մորը պատկանող առանձնատուն:

Արտյոմն աղջկա ծնողներին խնդրել է, որ թույլ տան՝ մի անգամ էլ առանձին խոսի Մելինեի հետ: Ծնողները թույլ են տվել:

Արտյոմը գնացել է Մելինեի սենյակ, իսկ Ատոմն ու Վարազդատը մնացել են հյուրասենյակում՝ տանտերերի հետ:

Մելինեի սենյակ գնալով՝ Արտյոմը նորից է խնդրել, որ աղջիկը համաձայնի ամուսնանալ իր հետ: Մելինեն կտրականապես չի համաձայնել ու պահանջել է, որ Արտյոմը հեռանա իր սենյակից: Արտյոմը Մելինեին ասել է, թե միևնույնն է՝ կփախցնի նրան, ու դուրս է եկել սենյակից:

Մելինեն տան մուտքի դռան ձայնը լսելով՝ մտածել է, թե Արտյոմը գնացել է իրենց տանից, դուրս է եկել սենյակից, գնացել է հյուրասենյակ ու նստել  է վառարանի կողքին: Նա տեսել է, որ Ատոմն ու Վարազդատը դեռ հյուրասենյակում են:

Այդ պահին հյուրասենյակ է մտել Արտյոմը:

Մելինեն վախեցել ու փորձել է փախչել իր սենյակ: Արտյոմը, ըստ դատական ակտի, երկու ձեռքերով մեջքի կողմից գրկել է Մելինեին, Ատոմը բռնել է աղջկա ոտքերից և ծնողների աչքի առաջ ուժի գործադրմամբ Մելինեին տանից դուրս են բերել:

Այդ ընթացքում Վարազդատը Մելինեի ծնողների դիմադրությունը կոտրելու նպատակով ձեռքերով նրանց հեռու է հրել, թույլ չի տվել, որ մոտենան իրենց դստերը:

Մելինեին տանից դուրս բերելով՝ Արտյոմն ու Ատոմը ուժի գործադրմամբ, ստիպողաբար նրան նստեցրել են Ատոմի մեքենայի հետևի նստատեղին ու տարել են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղ: Սակայն Մելինեն մնացել է անդրդվելի…

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին