▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ, ինչքա՞ն կարելի է հանդուրժել...

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Լավ, ինչքա՞ն կարելի է հանդուրժել ժարգոնային բառապաշարն ու ռուսախառն, լեզվական ընդգծված աղավաղումներով հայերենը կամ կիսահայերենն ու կիսառուսերենը կառավարությունում, Ազգային ժողովում․․․ և անգամ հեռուստահաղորդումներում՝ հաղորդավարների մակարդակով, որոնք պետք է որ օրինակ ծառայեին մյուսներին իրենց հայեցի խոսելաձեւով․․․

Իրավական հաղորդում են վարում՝ վուլգար, գռեհիկ արտահայտություններով համեմված, ոչ գրագետ հայերենով, «ա»-երով, ժարգոնակույտով ու անգրագետ արտահայտություններով․․․

Ի վերջո, ինչքա՞ն կարելի է մարդկանց ականջները բռնության ենթարկել պետական մակարդակով, լեզվի տեսչությունը քնա՞ծ է, թե՞ պատանդ են վերցրել կամ փակել Անհուշ բերդում․․․ Չլինի՞ արդեն լուծարել են․․․


Գայանե Հովսեփյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին