▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2019թ. խաղարկային վիզաների ծրագրի հայտերի ընդունման նոր ժամկետների մասին

 

Տեխնիկական խնդիրներով պայմանավորված 2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից, և բոլոր նրանք, ովքեր խաղարկության մասնակցության համար գրանցվել են մինչև 2017թ. հոկտեմբերի 18-ը, պետք է ևս մեկ անգամ գրանցվեն, որպեսզի հայտը մասնակցի խաղարկությանը: Հասկանում ենք, որ սա անհարմարություն է ստեղծում արդեն իսկ  գրանցված անձանց համար, սակայն գործընթացի ամբողջականությունն ու անաչառությունն ապահովելու համար, մենք ստիպված ենք գրանցումը վերսկսել:

Գրին քարտի խաղարկության ծրագրի մասնակիցների գրանցումը կմեկնարկի 2017թ. հոկտեմբերի 18-ի կեսօրին՝ արևելյան ամառային ժամանակով և կավարտվի 2017թ. նոյեմբերի 22-ի կեսօրին՝ արևելյան ստանդարտ ժամանակով: 

Ուշադրություն, մինչև հոկտեմբերի 18-ը ներկայացված հայտերը չեն մասնակցի խաղարկությանը: Այդ ժամկետում գրանցված բոլոր մասնակիցները պետք է ևս մեկ հայտ ներկայացնեն գրանցման համար սահմանված նոր ժամկետներում: Նոր հայտի գրանցումը պատճառ չի հանդիսանա, որ դուք մեկից ավել հայտ ներկայացնելու հիմքով զրկվեք խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից: Սակայն գրանցման համար սահմանված նոր ժամկետներում մեկից ավել հայտ ներկայացնելու դեպքում, խաղարկությանը մասնակցելուց որակազրկվելու պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ:

Հայտը լրացվում է գրանցման համար սահմանված ժամկետներում խաղարկային վիզաների ծրագրի պաշտոնական կայքում: Մասնակցության մանրամասներն ու հրահանգները նաև ներկայացված են ԱՄՆ պետքարտուղարության էջում:

Ծրագրին մասնակցելու մնացած բոլոր պայմանները մնում են անփոփոխ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին