▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նրան ուզում ենք պատդերժկա անենք». ՀՀԿ-ական գյուղապետի կոլեկտիվը ակցիա է անելու

aravot.am-ը գրում է. «Մեր Արթուրը շա՜տ-շա՜տ շնորհքով տղա է, մենք իր հողերում ենք աշխատում, համագյուղացիներ ենք, որպես լավ մարդ՝ նրան ուզում ենք պատդերժկա անենք, խեղճ տղեն հիմա սթրեսային վիճակում է այդ անպատվությունների պատճառով, ուզում ենք՝ մի քիչ լավ բաներ գրվեն, խոսվեն իր մասին, որ իմանանք՝ իր համար մի բան արել ենք»,- կայքի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Շենավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արթուր Մկրտչյանի աշխատակցուհին՝ Խանա Շամոյանը:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Շենավանի գյուղապետի հայտնի լուսանկարը՝ սպիտակագլուխ անգղների որսով, մեծ աղմուկ էր հանել: Կարմիր գրքում գրանցված հայտնի անգղների որսով հետաքննություն սկսվեց, բացահայտվեց ապօրինի որսի հեղինակը, որը գյուղապետի հետ հայտնի լուսանկարում էր, գյուղապետի ընկերն էր: Խանա Շամոյանի խոսքով. «Մենք համոզված ենք, որ Արթուրը, իրոք, չի խփել այդ անգղներին, ուղղակի գտել է ճանապարհին ընկած, ու ինչպես բոլորը, ինքն էլ կանգնել, նկարվել է հետները»: Մեր հարցին, թե ինչպես ստացվեց, որ հենց որսորդական հագուստով էլ հանդիպեց անգղներին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք չենք հավատում, որ Արթուրն այդ քայլին գնացող է: Ուզում ենք բարձրաձայնել այդ մասին, մեր Արթուրի լավ կողմերը ներկայացնենք: Եկեք Շենավան կամ մենք՝ քսան հոգանոց կոլեկտիվով, գանք Երեւան, ակցիա ենք անելու, որ ասենք՝ Արթուրն էդ մարդը չէ, որ արգելված որս անի»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին