▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը նոր գրոսմայստերներ ունի

Շախմատի միջազգային ֆեդերացիայի 88-րդ Կոնգրեսի ընթացքում Հայաստանի շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանին, Մանուէլ Պետրոսյանին եւ Արման Միքայելյանին շնորհվել է գրոսմայստերի կոչում: Այդ մասին տեղեկացնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը:

Ռաֆայել Բակունցին շնորհվել է միջազգային վարպետի, իսկ Եվրոպայի մինչեւ 18 տարեկան աղջիկների առաջնության չեմպիոն Սոնա Ասատրյանին՝ կանանց միջազգային վարպետի կոչում:

Հայաստանի շախմատային ֆեդերացիան շնորհավորել է մեր պատանի շախմատիստներին բարձր կոչումներ ստանալու կապակցությամբ եւ մաղթել նորանոր հաղթանակներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին