▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների 2019թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը

Երևան, Հայաստան – ԱՄՆ պետքարտուղարությունըհայտարարում է խաղարկային վիզաների կամ գրինքարտի խաղարկության 2019թ. ծրագրով հայտերիընդունման մեկնարկը: Գրանցման նոր շրջանը կսկսի2017թ. հոկտեմբերի 18-ի կեսօրին՝ արևելյան ամառայինժամանակով և կավարտվի 2017թ. նոյեմբերի 22-իկեսօրին՝ արևելյան ստանդարտ ժամանակով:



Տեխնիկական խնդիրներով պայմանավորված 2019թ. խաղարկային վիզաների ծրագրով մասնակիցներիգրանցումը սկսվում է նորից, և բոլոր նրանք, ովքերխաղարկության մասնակցության համար գրանցվել ենմինչև 2017թ. հոկտեմբերի 18-ը, պետք է ևս մեկ անգամգրանցվեն, որպեսզի հայտը մասնակցիխաղարկությանը: Հասկանում ենք, որ սաանհարմարություն է ստեղծում արդեն իսկ գրանցվածանձանց համար, սակայն գործընթացիամբողջականությունն ու անաչառությունըապահովելու համար, մենք ստիպված ենք գրանցումընորից սկսել:



Մինչև հոկտեմբերի 18-ը ներկայացված հայտերը չենմասնակցի խաղարկությանը: Այդ ժամկետումգրանցված բոլոր մասնակիցները պետք է ևս մեկ հայտներկայացնեն գրանցման համար սահմանված նորժամկետներում: Նոր հայտի գրանցումը պատճառ չիհանդիսանա, որ անձը մեկից ավել հայտներկայացնելու հիմքով զրկվի խաղարկությանըմասնակցելու հնարավորությունից: Սակայնգրանցման համար սահմանված նոր ժամկետներումմեկից ավել հայտ ներկայացնելու դեպքում, խաղարկությանը մասնակցելուց որակազրկվելուպահանջը շարունակում է ուժի մեջ մնալ: Ծրագրինմասնակցելու մնացած բոլոր պայմանները մնում ենանփոփոխ:



Գրանցման համար անհրաժեշտ է 6 ամսից ոչ ավելվաղեմության լուսանկար: Այն հայտերը, որոնցումկլինի անցյալ տարվա հայտում օգտագործվածլուսանկարը, չեն մասնակցի խաղարկությանը: Գրանցումից հետո անհրաժեշտ է պահել հաստատմանթերթիկը, որտեղ մասնակցի եզակի համարանիշն է:



Հայտը լրացվում է էլեկտրոնային եղանակովխաղարկային վիզաների ծրագրի պաշտոնականկայքում, հասցեն՝ dvlottery.state.gov: Հայտիկարգավիճակը՝ շահել-չշահելու հանգամանքըհնարավոր կլինի ստուգել dvlottery.state.govկայքում 2018թ. մայիսի 15-ից սկսած մինչև 2019թ. սեպտեմբերի 30-ը: Այսմասով որևէ հետաձգում այս պահին չի սպասվում:



Խաղարկային վիզաների ամենամյա ծրագրովներգաղթային վիզա ստանալու հնարավորություն ենստանում բոլոր այն մարդիկ, ովքերհամապատասխանում են մի քանի շատ հստակ ուպարզ չափանիշների: Համակարգչային պատահականընտրությամբ կատարվող վիճակահանությամբառանձնացվում են մասնակիցներ, ովքերհնարավորություն են ստանում ներգաղթային վիզայիդիմում ներկայացնել: Ծրագրի պահանջն այն է, որհիմնական հայտատուն ավարտած լինի ավագ դպրոցըկամ համարժեք կրթական հաստատություն կամունենա ԱՄՆ օրենքների համաձայն ծրագրինմասնակցության իրավունք տվող երկու տարվաաշխատանքային փորձ՝ վերջին 5 տարվա կտրվածքով: Մասնակիցները կարող են անձամբ լրացնել իրենցհայտերը կամ այլ անձի օգնությամբ: Կապ չունիանձամբ եք լրացնում, թե այլ անձի միջոցով, տվյալանձի անունով կարող է ներկայացվել միայն մեկ հայտգրանցման համար սահմանված նոր ժամկետներում: Տեղեկատվության ճշգրտության ուամբողջականության համար պատասխանատու էմասնակիցը: Վիզաները բաշխվում են վեցաշխարհագրական տարածաշրջաններում, ընդ որումխաղարկվող վիզաների մեծ մասն ուղղվում է այնտարածաշրջաններին, որոնք ունեն ԱՄՆ ներգաղթիցածր ցուցանիշներ: Խաղարկային վիզաներ չենտրվում այն երկրների քաղաքացիներին, որոնք վերջին5 տարիների ընթացքում ունեցել են 50.000 և ավելներգաղթողներ դեպի ԱՄՆ: Տարածաշրջանից որևէերկիր չի կարող ստանալ տվյալ տարվա համարխաղարկվող վիզաների 7%-ից ավելը:



Գրանցումն անվճար է: Խորհուրդ է տրվում հայտըլրացնել անձամբ, առանց միջնորդների ուխորհրդատուների, ովքեր իրենց ծառայություններիհամար վճարում են պահանջում: Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկն օգնում է հայտըլրացնելիս, ապա պետք է ներկա լինել հայտի լրացմանժամանակ, որպեսզի ապահովվի ճշգրիտտեղեկատվություն: Գրանցման հաստատմանթերթիկը՝ եզակի համարանիշով, պետք է պահել:



Զգուշացեք խաբեությունից. Խաղարկայինվիզաների ծրագրի հետ կապված շրջանառվում են փոստային ու էլեկտրոնային կեղծ նամակներ



Պետքարտուղարության վիզաների ծառայությանգրասենյակը հայտնում է, որ զգալիորեն ավելացել ենշրջանառվող փոստային ու էլեկտրոնային կեղծնամակները: Այս նամակների հեղինակները, ներկայանալով որպես ԱՄՆ կառավարություն, փորձում են վճարումներ կորզել խաղարկային վիզայիծրագրի մասնակիցներից: Բոլորին օգտակար կլինիծանոթանալ Դաշնային առևտրային հանձնաժողովիկողմից պատրաստված Խաղարկային վիզաների հետկախված խաբեության մեխանիզմների մասինտեղեկանքին: Նաև խորհուրդ ենք տալիսմասնակիցներին կարդալ Խաղարկային վիզայիծրագրի հրահանգներն ու ընթացակարգերը, որպեսզիտեղյակ լինեք գործընթացի քայլերից, իմանաք երբ ևինչ պետք է սպասել և ումից:



ԱՄՆ կառավարությունից մասնակիցները կարող ենստանալ էլեկտրոնային նամակ-հիշեցում ծրագրիկայքում հայտի կարգավիճակը ստուգելու վերաբերյալ, սակայն ԱՄՆ կառավարությունը երբեք էլեկտրոնայիննամակով չի հայտնի շահելու մասին լուրը: Շահել-չշահելու փաստը մասնակիցները կարող են պարզելծրագրի պաշտոնական կայքում՝ օգտագործելովգրանցման ժամանակ տրված եզակի համարանիշը: Դա հնարավոր կլինի անել 2018թ. մայիսի 15-ից: Եզակիհամարանիշի միջոցով dvlottery.state.gov կայքում հայտիկարգավիճակը ստուգելիս շահող մասնակիցները հենցայնտեղ էլ կգտնեն հետագա հրահանգները, որոնցհիման վրա կներկայացնեն ներգաղթային վիզայիդիմում իրենց և ընտանիքի՝ ներգաղթելուիրավասություն ունեցող անդամների համար: Ներգաղթային վիզայի հարցազրույցների մասինտեղեկությունը ևս կներկայացվի կարգավիճակիստուգման բաժնում:



Կեղծ կայքերի, էլեկտրոնային նամակների մասինառավել մանրամասն տեղեկություններ կարող եքգտնել https://travel.state.gov/content/visas/en/general/fraud.html էջիհաճախակի տրվող հարցերի բաժնում:



Կարևոր է հիշել, որ վիճակախաղում շահելը դեռևսներգաղթային վիզա ստանալու երաշխիք չէ: Ներգաղթային վիզայի իրավասությունը որոշվում էհարցազրույցի միջոցով:



Գրանցման հետ կապված հավելյալ տեղեկություններ, ինչպես նաև հետաքրքրող հարցերի պատասխաններըկարող եք գտնել Խաղարկային վիզաների DV-2019-իհրահանգներում, որոնք զետեղված ենhttp://travel.state.gov/content/visas/english/immigrate/diversity-visa/instructions.html էջում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին