▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանում ձերբակալել են ՀՀ դեսպանատան կեղծ աշխատակցի

 

ՌԴ Ուլյանովսկի շրջանում ձերբակալել են մի կնոջ, որը ներկայացրել էր որպես ՀՀ դեսպանատան աշխատակից եւ ցանկացողներին առաջարկում էր ռուսական անձնագրեր պատրաստել։

Այս տարվա մարտին մեղադրյալը իր ծանոթի միջոցով դուրս էր եկել մի աղջկա հետքի վրա, որն ուզում էր իր կողակցի համար ՌԴ քաղաքացու անձնագիր ձեւակերպել։ Կինը զանգել էր տուժածին եւ ներկայացել որպես ՀՀ դեսպանատան աշխատակցուհի՝ ասելով, որ իր պետը 2 շաբաթվա ընթացքում անձնագիր կձեւակերպի, սակայն որոշակի պարգեւի դիմաց։ Դրանից հետո նա տուժածից գումար էր կորզել իբր թե թղթերը ձեւակերպելիս առաջացած խնդիրները լուծելու համար։ Ընդհանուր առմամբ աղջիկը «դեսպանատան աշխատակցին» 79 500 ռուբլի էր վճարել, սակայն խոստացած անձնագիրն այդպես էլ չէր ստացել։

Բանակցություններն ընթացել էին հեռախոսով, որոնք գաղտնալսվել էին ԱԴԾ աշխատակիցների կողմից։

Մեղադրյալի մասին հայտնի է այն, որ նա 51 տարեկան է, ոչ մի տեղ չի աշխատում։ Բարիշայում նրան գիտեն որպես մարդու, որը զբաղվում է կեղծ միգրացիոն փաստաթղթերի ձեւակերպմամբ։ 2014–ին կնոջն արդեն քրեական պատասխանատվության էին ենթարկել ապօրինի միգրացիա կազմակերպելու համար եւ պայմանական ազատազրկման դատապարտել։ Այն ժամանակ նա կեղծել էր Մոսկվայի կենտրոնում գնած անձնքագիրը։

Կնոջը տուժածի հետքի վրա դուրս հանած հանցակիցը փախուստի է դիմել։ Նրան փնտրում են։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին