▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցը կփակեն,19 միլիոն դրամ կխնայեն

 

«Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան N 26 հիմնական դպրոցը, որն ունի 30 աշակերտ և զբաղեցնում է շուրջ 5069 թմ տարածք, կփակվի և կմիացվի հարևանությամբ գտնվող թիվ 28 դպրոցին, որը կառուցվել է երկրաշարժից հետո։ Դպրոցի պահպանությունն ու վերականգնումը բացարձակապես չի հիմնավորվում։ Բոլորին պետք է հասկանալի դառնա, որ այս թվակազմով և այս տարածքով դպրոց պահելը չի արդարացվում և կրթությունը նորմալ չի այդ դպրոցում», – հարցի քննարկումը կառավարության օրակարգում էր, այն ներկայացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

Դպրոցների վերակազմավորմամբ ինչքան միջոց է խնայվում,հարցրեց Վարչապետը:

«19 միլիոն դրամ», – ասաց նախարարը։

Վարչապետը նաև հետաքրքրվեց, թե հարցը տեղում համաձայնեցվա՞ծ է։

«Բոլորը գիտեն, հարցը բավական երկար քննարկվել է», – ներկայացրեց Դավիթ Լոքյանը

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին