▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևի արհեստական լայն ժպիտն ուղղված չէր ո՛չ Հայաստանի նախագահին, ո՛չ հայ և ադրբեջանական հասարակություններին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Այս շաբաթվա սկզբին ՀՀ և ԱՀ նախագահների հանդիպման դրական ֆոնից և այդ ֆոնը պատկերող լուսանկարներից ոգևորվելը, ղարաբաղյան հիմնախնդրի ներկա փուլում ինչ-որ լավ բան ակնկալելը կնշանակեր պատմությունից դասեր չքաղելու ազգային բնավորության գծի հերթական դրսևորում: Ցավոք, նախօրեին դարձյալ զոհ ունեցանք, անդառնալի կորուստ, և որևէ կասկած չկա, որ հակառակորդն իր նենգ գործելաոճը չի փոխել, լարվածությունը թուլացել է միայն առերևույթ, ու զգոնությունը կորցնելն անթույլատրելի է:

Ի վերջո, պետք է գիտակցել, որ Ժնևում արված լուսանկարներում Ի.Ալիևի արհեստական լայն ժպիտն ուղղված չէր ո՛չ Հայաստանի նախագահին, ո՛չ հայ և ադրբեջանական հասարակություններին, այլ բացառապես միջազգային հանրությանը, որը վերջին շրջանում տարբեր կենտրոններից տարբեր հարթակներում՝ առանձին երկրների, միջազգային կառույցների, միջազգային մամուլի հարթություններում ակնհայտորեն նեղն էր գցել արտաքին և ներքին կոռուպցիայի հարցում անգերազանցելի արդյունքներ ցուցաբերած, ժողովրդավարության և մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հետևողականորեն խախտող ալիևյան վարչակազմին:

Արմեն Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին