▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպիտակագլուխ անգղների ապօրինի որսի գործով ոչ ոք չի պատժվի

 

Econews.am-ը գրում է. Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի ապօրինի որսի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրի: Այս մասին կայքի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով, որ չի հարուցվել քրեական գործ: Սույն դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 35 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով:

Նշենք, որ կայքի հետ զրույցում փաստաբան Հայկ Եգանյանն ասել էր. 

«Նշված դեպքը կարգավորվում է քրեական օրենսգրքի 294 հոդվածովով՝ «ապօրինի որսը»: Կարծում եմ, որ դա պետք է լինի ապօրինի որսի 3-րդ մասը՝ «3) կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է»: Դրա առավելագույն պատիժը սահմանվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը չորս տարի ժամկետով, եթե այդ թռչնատեսակի որսն արգելված է և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ է իրականացվել:

Լուսանկարներում տեսա, որ 2 հոգի էին և առնվազն մեկն էլ նկարում էր նրանց: Այս դեպքի վաղեմության ժամկետը սահմանված է 5 տարի, քանի որ սա համարվում է միջին ծանրության հանցագործություն: Միջին ծանրության են համարվում այն հանցագործությունները, որոնց առավելագույն պատժի չափը չի գերազանցում 5 տարին»:

 

Աղբյուրը` Econews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին