▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Զովունի գյուղում. կան վիրավորներ

 

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Զովունի գյուղի սկզբնամասում բախվել են Միհրան Հարությունյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 777 ՕԼ 73 համարանիշի և Գևորգ Հայրապետյանի վարած Mercedes E320 մակնիշի 91 AA 09 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։  

Բախման հետևանքով բետոնե էլեկտրասյունը տապալվել է, ինչի պատճառով էլ «Հայէլեկտրոցանց» ընկերության ներկայացուցիչները ժամանակավորապես հոսանքազրկել են տարածքը։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։  


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին