▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ռազմական բյուջեն նախատեսվում է ավելացնել 3,7 տոկոսով

razm.info-ն գրում է.Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 20-ին հրապարակել է 2018 թ. պետբյուջեի նախնական տարբերակը, համաձայն որի, Ադրբեջանի ռազմական բյուջեն նախատեսվում է ավելացնել 3,7 տոկոսով (96,6 մլն մանաթ): Ռազմական ծախսերին նախատեսվող հատկացումները կազմում են շուրջ 2,739 մլրդ մանաթ (հոկտեմբերի 20-ի փոխարժեքով՝ շուրջ 1,612 միլիարդ ԱՄՆ դոլար): Նախագծի մասին եզրակացությունը հրապարակվել է Ադրբեջանի ֆինանսների նախարարության կայքում: Առայժմ բյուջեի հիմնական նախագիծը չի հրապարակվել, ըստ այդմ, դեռ հայտնի չեն առանձին ոլորտներին հատկացվելիք գումարները: Ընթացիկ տարվա ռազմական բյուջեի համեմատ 2018 թվականի համար նախատեսված բյուջեով ռազմական ոլորտի ծախսերն աճում են նաև դոլարային փոխարժեքով՝ 2017 թ. շուրջ 1,5 միլիարդ դոլար, իսկ 2018-ի նախագծով՝ շուրջ 1,6 միլիարդ ԱՄՆ դոլար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին