▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. 42-ամյա որդին կասկածվում է 73-ամյա հորը դանակահարելու մեջ

shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևանի շտապօգնության թիվ 01 խումբը Նար-Դոսի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել «առաջային անոթափոսային գծով, առաջային որովայնի պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը 73-ամյա Գալուստ Փ-ն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նրա որդին՝ 42-ամյա Արամ Փ.-ն, տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է հորը՝ պատճառելով վնասվածք:

Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Արամ Փ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին