▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խելացի քաղաք» մրցույթի լավագույն աշխատանքները տեղ կգտնեն քաղաքի կառավարման ծրագրերում. Տարոն Մարգարյան

Այս հանգստյան օրերին Երևանի քաղաքապետարանում հյուրընկալել ենք «Խելացի քաղաք» ծրագրավորողների մրցույթը:
Միջոցառման ընթացքում շուրջ 70 ծրագրավորող 24 ժամվա ընթացքում ներկայացնելու են իրենց լուծումները տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, հատկապես շենքերի կառավարման, զբոսաշրջության զարգացման և քաղաքի մաքրության հարցերում:
Մենք ունենք հրաշալի երիտասարդներ, ովքեր այս ոլորտում կարող են օգտակար լինել, և սա էլ հրաշալի հարթակ է նրանց համար, որ ներկայացնեն իրենց մոտեցումներն ու առաջարկությունները՝ խելացիքաղաք տեսլականը զարգացնելու համար:
Վստահեցնում եմ, որ մրցույթի ավարտից հետո լավագույն աշխատանքները, որոնք կլինեն հետաքրքիր և իրագործելի, տեղ կգտնեն քաղաքի կառավարման մեր ծրագրերում:
Շնորհակալություն Եվրոպական Միությանն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակին համատեղ այս միջոցառումն իրականացնելու համար:

 

Տարոն Մարգարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին