▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ շենքի մոտ կրակոց արձակելու կասկածանքով բերման է ենթարկվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը

 

ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ կրակոց արձակելու կասկածանքով բերման է ենթարկվել «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի գլխավորությամբ, օպերատիվ տվյալները իրացնելիս, պարզել են երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Երևանում ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ գազային ատրճանակից կրակոց արձակած անձի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 27-ամյա Նարեկ Սամսոնյանն է, ով բերման է ենթարկվել ոստիկանության Ավանի բաժանմունք: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ն. Սամսոնյանը ոստիկաններին հայտնել է, որ կրակոցն արձակել է ինքը՝ իր մոտ եղած «Կոլտ» մակնիշի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից:

Ն. Սամսոնյանը ներկայացրել է ատրճանակը՝ 5 փամփուշտով: Ատրճանակը առգրավված է, նշանակվել է փորձաքննություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ն. Սամսոնյանը «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության նախագահն է, իր շան հետ զբոսնելիս է եղել, երբ մեկ այլ քաղաքացի էլ իր շան հետ է զբոսնելիս եղել: Նարեկը խնդրել է այդ աղջկան, որպեսզի շանը պահի, որպեսզի չհարձակվի իր «Խասկի» շան վրա: Տեսնելով, որ իր հորդորը անպատասխան է մնում, շանը վախեցնելու նպատակով մեկ անգամ օդ է կրակել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, երեկ՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ անհայտ անձը իր մոտ եղած գազային ատրճանակից կրակել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Լիլիթ Ե.-ի շան ուղղությամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին