▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը հայտնաբերել է անգղի որս կատարած անձին. մանրամասներ

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը պարզաբանում է ներկայացրել համացանցում  հոկտեմբերի 20-ին տարածված  «Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ:

Նշվում էր, որ քաղաքացին սպանված անգղը ձեռքին  լուսանկարը համացանց էր բեռնվել 2014 թվականին, իսկ նկարագրության մեջ տեղանքի անունը նշված է Բախչալար՝ ներկայիս Բագարան համայնքը:

«Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անգղի ապօրինի որսը կատարել է Արմավիր քաղաքի բնակիչ, 1967 թ. ծնված Արմեն Շ.-ն, որը հրավիրվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին և բացատրություն տվել, որ 2012թ. փետրվարին Բագարան գյուղի վարչական տարածքի դաշտերում որս անելիս իրեն պատկանող որսորդական հրացանից կրակել է նշված անգղին:  Կատարվում է հետաքննություն»,- գրել է Էդգար Ջանոյանը իր ֆեյսբուքյան էջում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին