▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայրը

Տեւական ծանր հիվանդությունից հետո, 70 տարեկանում մահացել է ԱԺ իշխող ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայրը՝ Ժորա Ֆարմանյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամվել ֆարմանյանը:

«Մահազդ...

Տեւական ծանր հիվանդությունից հետո, 70 տարեկանում, Աստված մշտական հանգստի կոչեց հայրիկիս՝ Ժորա Ֆարմանյանին։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ ժ. 18։00-20։00-ը, Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորք, V զանգված)։

Վերջին հրաժեշտը, հոկտեմբերի 25-ին՝ ժ. 12։00- 14։00-ը, Շիրակի մարզի գ. Սպանդարյանի Սբ. Ամենափրկիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ Սպանդարյանի համայնքային գերեզմանատանը։

Ֆարմանյաններ» , - ասված է Սամվել Ֆարմանյանի գրառման մեջ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին