▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանն այդպես էլ թույլ չտվեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները գան ու տեսնեն ջարդված խաչքարերը

Հայկական կողմն ուրախ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում չհաղթեցին փողն ու զոռբայությունը և ներկայացուցիչները կարողացան ղեկավարի ընտրության հարցում ճիշտ ընտրություն կատարել:

«Մենք ոչ միայն ուրախանում ենք, որ արժանի մարդ է ընտրվել, այլ ցանկանում ենք նաև համագործակցել կոնֆլիկտային տարածքներում մշակութային արժեքների պահպանման գործում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ հիշեցնելով.

«Ադրբեջանն այդպես էլ թույլ չտվեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները գան ու տեսնեն Ջուղայի ջարդված խաչքարերը»:

Շարունակելով վերջինի խոսքը՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նկատեց.

«Մի շարք խնդիրներ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընթացք չէին ստանում ոչ միայն Բաքվի «չթողնելու», այլև գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի շնորհիվ: Նախիջևանի խնդիրը բարձրացվել է նաև ԵԱՀԿ-ում, որտեղ  ազգային և կրոնական խտրականության հարցերով զբաղվող անձ կա, նրան աղաչեցինք, որ գա, կատարի իր պարտականությունը, կանխարգելի հետագա ընթացքը: Սա չեղավ ու այստեղ նաև մեր երկրի իշխանությանն  եմ մեղադրում, քանի որ նրանք հետո ասացին, որ այս խնդիրը ձեր երկրի արտաքին քաղաքական օրակարգում չկա»:

Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն է ընտրվել Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար, քաղաքական գործիչ Օդրի Ազուլեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին