▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիան վերսկսել է մարզել քրդական զինուժին

Գերմանիայի զինված ուժերը վերսկսել են մարզել իրաքյան Քուրդիստանի «Փեշմերգե» կոչվող զորաջոկատներին։ Ըստ թուրքական «Yaniakit» թերթի կայքի՝ այդ մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակ Յենս Ֆլոսդորֆը։

Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 13-ին պաշտոնական Բեռլինը ժամանակավորապես դադարեցրելէր Փեշմերգեի մարզումները՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Որպես պատճառ առաջ էր քաշվել այն հանգամանքը, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող պայքարի շրջանակներում գերմանացի զինվորներին վտանգ է սպառնում։

Գերմանացի պաշտոնյան շեշտել է, որ Իրաքը մեծ կարևորություն ունի Գերմանիայի համար և իրենք ուշադրությամբ հետևում են երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Թուրքական աղբյուրը նկատել է տալիս, որ Գերմանիան Թուրքիային չի տրամադրում մի շարք գերմանական արտադրության զենքեր, բայց դրա փոխարեն զինում է Փեշմերգեին։ Հիշեցնենք, որ գերմանացի զինվորները 2014թ․ սկսած մարզում են «Փեշմերգե»-ին ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում։ 

Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին