▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Գոռ Վարդանյանն իր ֆիլմերում բռնություն, բաց տեսարաններ նկարահանելու և դրանցում միայն գլխավոր հերոս մարմնավորելու մասին

Չեմ ուզում իջնել այդ մակարդակին, բայց մի փաստ ուզում եմ արձանագրել. Սոս Ջանիբեկյանն անկեղծանում է

Պետության դերը չլինի այլևս մտածել` ինչպես անի, որ գյուղացու կրած վնասը փոխհատուցի. Իգնատի Առաքելյան

Տղա՞, թե՞ աղջիկ...Երևանցիները՝ պտղի սեռով պայմանավորված աբորտների մասին

Դոն Պիպոյի սպանության գործով կալանավորվածի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում. ՔԿՎ



2017-10-23 19:20:39

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդագրության համաձայն,Դոն Պիպոյի սպանության գործով կալանավորվածի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում:

Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) սպանության փորձի նախապատրաստման մեջ մեղադրվող Արկադի Քոչինյանի անվտանգությունն ապահովելու հարցով 2017 թ. հոկտեմբերի 6-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախարարին ուղղված գրությամբ հայտնել էր, որ ինչպես Ա. Քոչինյանի ծնողները, այնպես էլ լրատվամիջոցները ահազանգում են նրա կյանքին սպառնացող վտանգի մասին: Հիշեցնենք՝ կալանավորին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի համեմատաբար անվտանգ համարվող մենախցից տեղափոխել են ընդհանուր խուց, որտեղ նրա կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում: Մինչ ՀՀ Արդարադատության նախարարությունից կարձագանքեին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությանը, Ա. Քոչինյանի ծնողները հերթական անգամ նույն խնդրի մասին ահազանգեցին Կազմակերպություն: Չնայած դրան՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ռ. Հովհաննիսյանը 2017 թ. հոկտեմբերի 13-ին թվագրված գրությամբ պնդել է, թե այդ ուղղությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Ա. Քոչինյանի անվտանգությունը օրենքով սահմանված կարգով ապահովված է»:

Հետաքրքիր է, որ որպես դրա հիմնավորում՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի տեղակալը վկայակոչել է կալանավոր Ա. Քոչինյանի՝ 2017 թ. հոկտեմբերի 11-ին տված բացատրությունները:

Նկատենք, որ Ա. Քոչինյանի ծնողները մինչ օրս ահազանգում են որդուն սպառնացող վտանգի մասին, իսկ հոկտեմբերի 16-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Այսինքն՝ մի կողմից  Ա. Քոչինյանը  բացատրություն է տալիս ՔԿՎ-ին, թե իբր իր նկատմամբ սպառնալիքներ չկան, մյուս կողմից  հարազատներին ահազանգում է իր նկատմամբ սպառնացող վտանգների մասին:

Ակնհայտ է, որ փակ հաստատությունում գտնվող անձը օբյեկտիվ բացատրություններ տալու հնարավությունից  գործնականում զրկված է: Գտնվելով քրեակատարողական հիմնարկում չգրված կանոններ կիրառողների՝ «զոն նայողների» և քրեական հեղինակությունների հնարավոր ազդեցության տակ, մյուս կողմից  ՔԿՀ-ի ղեկավարության ճնշումների տակ՝ ինչպես կարող էր դժգոհել մի համակարգից, որը ձևավորվել է նույն՝ ՔԿՀ ղեկավարության իմացությամբ ու նրա թողտվության պայմաններում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել  Ա. Քոչինյանի իրավունքների պաշտպանության և ՔԿՀ-ում նրա անվտանգության ապահովման վիճակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.