▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող մարդիկ տեսնեն՝ իրենց «սերն» ինչի է հանգեցնում

«Էս տեսարանը սիրտ է կոտրում։ Էլ Գարդենի արջն է Ուրցաձորի ազատավանդակներում։ Էդ ահռելի տարածքում քայլում է 4-5 մետր հատվածում, հենց ցանկապատի երկայնքով։ Դա մոտավորապես իր նախկին վանդակի չափն է․․․ Արջը սովորել է ազատությանը նայել ճաղավանդակների հետևից, ու դժվար է պատկերացնել, որ իրեն հատկացված ազատությունը կարող է սիրելի դառնալ իր համար։ Արջը վարքագծային խանգարումներ ունի, մարդկանց համար կասեինք՝ հոգեկան հիվանդ է։ Բոլոր փրկված արջերը խեղումներ ունեն՝ թե՛ ֆիզիոլոգական, թե՛ վարքագծային։ Էս ինչ ենք անում մենք վայրի կենդանիների հետ։
Տարածեք, խնդրեմ։ Թող մարդիկ տեսնեն՝ իրենց «սերն» ինչի է հանգեցնում։

Հ․Գ․ Ի գիտություն․ Էլ Գարդենի ներկա տերերը երկար ժամանակ փորձել են հանձնել այս արջին, քանի որ ժառանգություն են ստացել ու չէին ուզում շարունակել բարբարոսությունը»,-գրել է Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին