▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուսանողները փակել են երթևեկության մի գոտին. ոստիկանությունը 5 րոպե ժամանակ է տվել

ԱԺ-ի մոտ հավաքված ուսանողները, Դեմիրճյան փողոցից մուտք գործելով Բաղրամյան պողոտա, փակեցին երթևեկության մի գոտին: Ժամանել են մեծ թվով ոստիկաններ, ովքեր փորձում են ուսանողներին հեռացնել փողոցի երթևեկելի մասից: Տեղում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը: Վերջինս ուսանողներին  5 րոպե ժամանակ տվեց փողոցն ազատելու համար` հակառակ դեպքում ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկելու:

Հիշեցնենք, որ քիչ առաջ չնայած ուսանողական ընդվզման՝ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։

Ուղիղ միացումը` 1in.am
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին