▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկել եմ, որ երեխուս թաղես

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց Գյումրիում առկա խնդիրները` տնակների խնդրից մինչև գործազրկություն։ Նա հիշեց իր պաշտոնավարման տարիները, երբ մի կին մտել է իր աշխատասենյակ ու ասել. «Գիտես, եկել եմ, որ երեխուս թաղես. էդպիսի վիճակ է Գյումրիում»։

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն իր հերթին հիշեցրեց, որ բյուջեից դոտացիա է տրամադրվել Գյումրիին, որը պետք է ինքը մեծացնի իր սեփական հնարավորությունները. «Մենք չենք կարող մեր բնակչության հարկերը ուղղել մեկ առանձին տարածք»։

Վարդան Ղուկասյանն էլ ի պատասխան նշեց, որ երբ ինքը քաղաքապետ էր, քաղաքի բյուջեն 1 միլիարդից հասցրել է 3 մլրդ 600 միլիոնի ու մեդալ ստացել դրա համար, սակայն այսօր Գյումրիում գույքահարկով ու հողի հարկով բյուջեն լցնելն անհնար է. «Եթե մարդն ինքնասպանություն է գործում, պատասխանատվությունը մեզ վրա է ընկնում՝ ինձնից սկսած ու հոգևոր հայրապետից սկսած»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին