▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդվի գյուղի բնակիչներն իրենց համաձայնությունը չեն տալիս Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը

Արդվի գյուղի բնակիչները խիստ մտահոգված են «Միռամ» ընկերության կողմից ներկայացված Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների ծրագրով, որի 2-րդ հանրային լսումները նշանակված են դեկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, Մղաթում: Չնայած որ նոր հայտով ծրագիրը պետք է իրականացվի Մղարթ գյուղի տարածքում, ծրագրի անմիջական ազդեցությունը Արդվի գյուղի վրա է լինելու:

Նախ Շեկաղբյուրի հանքերևակման ծրագրի ամենամոտ համայնքը Արդվին է Մղարթից էլ մոտիկ, որը հանքերևակումից հեռու է ընդամենը 2 կմ և Արդվի գյուղի կողմում է, ինչի մասին նոր հայտում նշված չէ: Իսկ Մղարթը գտնվում է հանքերևակումից 3.2 կմ հեռավորության վրա: Այս տարածքում է գտնվում Արդվի գյուղի խմելու և ոռոգման ջրի ակունքը:

Հանքարդյունաբերական գործունեության արդյունքում մեր ջուրը, հողը, օդն ու արոտավայրերը կաղտոտվեն ծանր մետաղներով և տոքսիկ տարրերով: Համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվելը և ապրելը կդառնա ոչ նպատակահարմար: Կխախտվեն առողջ շրջակա միջավայրում ապրելու և առողջության մեր իրավունքները, որոնք մարդու հիմնարար իրավունքներն են: Մենք հայտարարում ենք, որ Արդվի գյուղի բնակիչներն իրենց համաձայնությունը չեն տալիս այս ծրագրի իրականացմանը: Արդվին պետք է մնա էկոլոգիապես մաքուր գյուղ:

«Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբ

Կարդացեք նաև՝ Արդվի համայնքը կրկին պահանջում է մերժել Շեկաղբյուրի հայտը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին