▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժակը սեփական անգործությունը ուզում է փաթաթել այլոց վզին. սոցապ նախարարությունը պարզաբանում է

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Անուշ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հեռուստա և ռադիոհաղորդավար Ժակ (Հակոբ) Պապիկյանի հայտարարությանը, որով իր զայրույթն ու բողոքն էր արտահայտել՝ իր ընտանիքին երկրորդ երեխայի ծննդի միանվագ և խնամքի համար ամսական հատկացվող գումարից զրկելու հետ կապված: Անուշ Դանիելյանն այս առիթով մասնավորապես գրել է.

«Ամեն դեպքում որոշեցի անդրադառնալ.

Ցավալի է, որ DJ, լրագրող, հաղորդավար Ժակը՝ նույն ինքը Հակոբ Պապիկյանը, էմոցիոնալ պոռթկումներով լի գրառման մեջ հարց է բարձրացնում մի խնդրի վերաբերյալ, որի լուծումը ոչ միայն ինքն անձամբ լսել է սեփական տաղավարում հյուրընկալած սոցապ պաշտոնյայից, այլև իր իսկ հաղորդման ժամանակ ինքն է կոչ է արել կանանց՝ «եթե ձեր ամուսինները զբաղված են, դուք էլ տանը երեխա եք պահում, կես ժամվա ընթացքում համացանցով լրացրեք բոլոր համապատասխան տեղերը և ստացեք ձեր գումարը», միաժամանակ պաշտոնյայից ստանալով հաղորդումից հետո իր երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումը միասին լրացնելու առաջարկ:

Ցավալի է, որ լրագրողը կամ լուրջ չի վերաբերվել իր հարցի պատասխանին, կամ հետամուտ չի եղել իր իսկ կոչին, կամ սեփական անգործությունը ուզում է փաթաթել այլոց վզին:

Ցավալի է, որ «պետությանը երեխայի փող լափելու մեջ մեղադրող» գրառումը հավանած Ժակի ընկերներից և ոչ մեկ չի հուշել Ժակին՝ եղբայր, ախր մեկ տարին ողջամիտ ժամկետ է 15 րոպե գտնելու և երեխայի ծննդյան նպաստի դիմումը առցանց ուղարկելու համար և չի ասել՝ ախր իրավունքի տերը քաղաքացին է, այլ՝ ոչ պետությունը:

Եղե´ք Ձեր իրավունքի տերը:

ՀԳ. Հաղորդման հղումը՝ մեկնաբանությունում»:

 

Կարդացեք նաև` Մեր երկրում նման սրիկա տարբերակ կա, որի մասին լռում են. Ժակը զայրացած է և իրեն արհամարհված է զգում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին