▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտնում եմ լսարան՝ շալվարիս են նայում.Լավրենտի Միրզոյանը վրդովված է

Լեզվաբան  Լավրենտի Միրզոյանը վրդովված է.արատավորել են երկար տարիներ վաստակած իր բարի անունն ու համբավը:

«Օրեր առաջ մեկնում էի Ստեփանակերտ՝ միջազգային գիտաժողովի: Ճանապարհին աղջիկս զանգեց ու տեղեկացրեց, որ «Ժամանակ» թերթում Լավրենտի Միրզոյան.«Դրամաշորթն ու մարմնավաճառը» վերնագրով  հոդված կա, որտեղ գրված են հետևյալ տողերը.

«Լեզվի պետական տեսչության նախկին ղեկավար եւ ՀՊՏՀ նախկին դասախոս Լավրենտի (պետք է լիներ Վալերի) Միրզոյանը փորձում է իրենից քաղաքական դիսիդենտ կերտել՝ ասելով, թե ինքը չի համակերպվել բուհում տիրող  բարքերին, Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսություն պաշտպանելու փաստին եւ այլն: Մինչդեռ իրականում նրան բուհից հեռացրել են դրամաշորթության՝ սեփական դասագրքերը պարտադրաբար ուսանողների վրա վաճառելու եւ ուսանողուհիներին վիրավորելու համար:

Մասնավորապես, դիմելով, ուսանողուհիներին, Միրզոյանն ասել է՝ ինչի՞ ես մարմնավաճառի հայացքով շալվարիս նայում»:

Դե, ես Լեզվի պետական տեսչության նախկին ղեկավարն եմ, բայց ոչ թե առաջին, այլ՝ երրորդ, ավելին՝ կապ չունեմ Տնտեսագիտական համալսարանի հետ:

Բոլորը կարդացել էին, որ դրամաշորթ ու մարմնավաճառ եմ, բայց դրանք իմ ատելի բաներն են: Հիմա մտնում եմ լսարան՝ երեխաներն ակամա շալվարիս են նայում: Բուհում էլ մտնում եմ՝ բոլորը փսփսում են: Ես չեմ կարողանում մարդկանց բացատրել, որ կապ չունեմ այդ ամենի հետ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լավրենտի Միրզոյանը՝ պահանջելով հերքում տպագրել թերթի առաջին էջում:

«Հերքման փոխարեն էլ պարզաբանում են գրել ու կրկին սխալ տեղեկությամբ՝ ՀՊՏՀ աշխատակազմի ղեկավար: Ախր, ես կապ չունեմ այդ բուհի հետ»,-եզրափակեց լեզվաբանը:

Նշենք, որ Լավրենտի Միրզոյանն աշխատում է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին