▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Թունել Հակոբից մինչև Շանել Սյուզի, Սևերից ու Սաքուլիկներից մինչև Սպիտակցի Հայկո ու Սուպեր Սաքո

Ի՞նչ կա հայկական եկեղեցու տակ

Զավեշտ.Ադրբեջանն առաջարկել է, հայերն էլ համաձայնել են չնշել խաչքարերի ծագման վայրը

Կուսաթաղանթին սիրահարվողներին չեմ պատասխանի. Անահիտ Հարությունյանը` իր և սիրելիի տարիքային մեծ տարբերության մասին

Խախտվել են «Շանթ» ՀԸ հեղինակային իրավունքները. մեղադրանք է առաջադրվել



2017-11-18 16:29:21

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվում են մի շարք կայքերի կողմից հեռուստաընկերության հեղինակային և հարակից իրավունքները խախտելու դեպքի հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:

«Շանթ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից 2016 թվականի մայիսին հաղորդում էր ստացվել առ այն, որ մի շարք համացանցային կայքերի միջոցով ուղիղ հեռարձակվում է «Շանթ» հեռուստաալիքը, տեղադրվում հեռուստաընկերության արտադրած հեռուստածրագրերը՝ այդպիսով խախտելով իրենց  հեղինակային և հարակից իրավունքները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ավելի քան 20 կայքերի միջոցով հեռարձակվում են հեռուստահաղորդումները՝ առանց հեղինակի թույլտվության, տարածվում նրանց կողմից պատրաստված հաղորդումները։ Իրականացվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կայքերի սեփականատերերին հայտնաբերելու ուղղությամբ:

Պարզվել է, որ կայքերի մի մասը ստեղծվել է Ռուսաստանի Դաշնությունում գտնվող, մի մասը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, իսկ մեկը՝ Ուկրաինայում գտնվող սերվերային կայքերի միջոցով:

Քրեական գործի շրջանակներում դատարանից թույլտվություն է ստացվել` դիտարկվող կայքերը ստեղծած և հասանելիություն ստացած IP հասցեները ստանալու վերաբերյալ, որոնց հիման վրա՝ իրավական օգնություն ցուցաբերելու մասին հարցումներ են ուղարկվել նշված երկրների իրավասու մարմիններին:

Ռուսաստանի Դաշնությունից ստացվել են հարցմամբ պահանջված տեղեկությունները, որի համաձայն` համացանցային կայքերից մեկը՝ www.arm-film.ru, գրանցված է Երևանի բնակչի անվամբ, պարզվել, որ նշված կայքը հասանելիություն են ստանում ՀՀ-ում գտնվող պրովայդերների IP հասցեներից:

Ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ կայքի սեփականատերը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1988թ., ամիսներ շարունակ, շահույթ ստանալու նպատակով, ապօրինի օգտագործել է հեռուստաընկերության հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող երկու հեռուստասերիալի  սերիաները՝ դրանք տեղադրելով և տարածելով համացանցային կայքում՝ առանց ընկերության համաձայնության՝ այդպիսով պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում ՍՊ ընկերությունը ճանաչվել է տուժող, 29-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ համացանցային մյուս կայքերի սեփականատերերին հայտնաբերելու, նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

 

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է 

անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության 

օրենսգրքովսահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.