▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Թունել Հակոբից մինչև Շանել Սյուզի, Սևերից ու Սաքուլիկներից մինչև Սպիտակցի Հայկո ու Սուպեր Սաքո

Ի՞նչ կա հայկական եկեղեցու տակ

Զավեշտ.Ադրբեջանն առաջարկել է, հայերն էլ համաձայնել են չնշել խաչքարերի ծագման վայրը

Կուսաթաղանթին սիրահարվողներին չեմ պատասխանի. Անահիտ Հարությունյանը` իր և սիրելիի տարիքային մեծ տարբերության մասին

Արտակարգ դեպք Երևանում. 13-ամյա երեխա է դանակահարվել



2017-11-18 20:11:31


shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա՝ որովայնային առաջնային պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Ավան վարչական շրջանի բնակիչ, 13-ամյա Էրիկ Հ.-ն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ երեխան դանակահարվել է Ավան վարչական շրջանի Թամրուչի փողոցի վրա գտնվող նախկին ճեմարանի մոտ, և նրան դանակահարելու կասկածանքով որոնվում է Ավան վարչական շրջանի բնակիչ, 17-ամյա Վոլոդյա Բ.-ն:

Հիվանդանոցում էլ բժիշկները հայտնել են, որ Է. Հարությունյանը ի վիճակի չէ բացատրություն տալու:

Երեխայի հարազատները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ տղայի կյանքին վտանգ չի սպառնում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.