▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել

21-ամյա զինծառայողը մահացու վիրավորում է ստացել

Զավեշտ.Ադրբեջանն առաջարկել է, հայերն էլ համաձայնել են չնշել խաչքարերի ծագման վայրը

Հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են 3-րդ երկրից մեքենա ներկրել, արգելքը նրանց չի վերաբերում. ՊԵԿ փոխնախագահ

Ողբերգական վթար Իջևան-Երևան ճանապարհինն. «Օպել»-ի վարորդը տեղում մահացել է. կա չորս վիրավոր



2017-11-20 11:38:39

 

Shamsհyan.com-ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածում Սևանի վարչական շրջանում բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 40-ամյա Մովսես Գասպարյանի վարած ВАЗ 21099 մակնիշի B 037 AP 152 ՌԴ պետհամարանիշի և Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչ, 30-ամյա Արտակ Գևորգյանի վարած Opel Astra մակնիշի 35 MX 437 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Ծովագյուղի բնակիչ, 28-ամյա Գագիկ Սարգսյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա. Գևորգյանը, նրա մյուս ուղևորներ, համագյուղացիներ, 30-ամյա Գեղամ Սարգսյանը, 31-ամյա Արթուր Պետրոսյանը և ВАЗ 21099-ի վարորդ Մ. Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.