▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանում ավտովթար է տեղի ունեցել. զոհերի և տուժածների մեջ կան հայեր

Նոյեմբերի 20-ին, ժամը 08:59-ին տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Կրասնոդար-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. զոհերի և տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ:

Պարզվել է, որ ժամը 04:45-ին Կովկաս դաշնային ավտոճանապարհի 428-րդ կմ-ին բախվել են ՎԱԶ-2107 (վարորդ՝ 1967 թ. ծնված Արթուր Մելիքյան) և LADA Priora մակնիշի (վարորդ՝ 1979 թ. ծնված Վյաչեսլավ Շամպարով) ավտոմեքենաները:

Վարորդները և LADA Priora մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1958թ. ծնված Մայա Շամպարովան տեղում զոհվել են, իսկ ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1968թ. ծնված Սոֆիկ Մելիքյանը հոսպիտալացվել է Բակսան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկնեը տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին