▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղբայրներով փորձել են հատել սահմանը. սահմանապահին դանակահարողը փորձել է ինքնասպան լինել. մանրամասներ

 

Aravot.am-ը գրում է. Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Բագրատաշենի սահմանային անցակետում միջադեպ է եղել:

Կայքի տեղեկություններով` Բագրատաշեն գյուղի բնակիչներ, 2 եղբայրներ ցանկացել են հատել սահմանը: Սահմանապահ ծառայության աշխատակիցը պահանջել է բացել ավտոմեքենայի բեռնախցիկը: Եղբայրները հրաժարվել են դա անել, ասելով, որ իրենք տեղացի են, իրենց բոլորը ճանաչում են: Վեճ է բռնվել: Նրանցից մեկն օգնության է կանչել իր աներձագին՝ Բագրատաշենի բնակիչ Կարեն Շիրվանյանին: Վերջինս նախկինում դատված է, այդ թվում`դանակահարելու համար: Նա դանակով հարվածել է սահմանապահին: Ձերբակալվելուց հետո նա եղունգների կտրիչով փորձել է իր երակները կտրել, ինքնասպան լինել: Ներկայումս նա գտնվում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի մեկուսարանում:

Կարեն Շիրավանյանի մայրը`տիկին Սուլթանիկը Բագրատաշենում հայտնի է որպես արեւածաղկի սերմի մեծածախ վաճառող:  


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին