▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի վայրկյան չի կարելի դադարել սովորել. Վարչապետի կոչը շրջանավարտներին՝ կառավարական «դաչայում»

Հիմա սա երա՞զ է, թե՞ իրականություն...Մշակույթի գործիչները հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ

Նիկոլ Փաշինյանը գտել է այն աղբյուրը, որի մասին մենք էլ գիտեինք.Գեներալ-մայոր

Հրաչ Մուրադյանի վրդովված պատասխանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ «Կիսաբաց լուսամուտներ»-ի մասին

Ես ժլատ եմ, նախընտրում եմ էժան ու վտանգավոր սնունդ



2017-11-20 14:44:32

System of a Down ռոք-խմբի երգիչ, հասարակական գործիչ Սերժ Թանկյանը Հայաստանին կոչ էր արել «հեռու մնալ» ամերիկյան «Մոնսանտո» (Monsanto) ընկերությունից, որը բույսերի բիոտեխնոլոգիաների համաշխարհային առաջատար է համարվում: 

«Հայաստան, խնդրում եմ՝ հեռու մնա Monsanto-ից: Նրանց գիշատիչ գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքը մաքուր օրգանական մթերքի վերջն են նշանակում: Դրանք ձեզ համար վնասակար են եւ սարսափելի համ ունեն, եթե ավելին չասեմ: Երբ Հայաստանում եմ լինում եւ խնձոր եմ ուտում, այն մաքուր է, խրթխրթան եւ համեղ: Խնդրում եմ՝ թող այն այդպիսին էլ մնա: Ես ԱՄՆ-ում այսպիսի խնձոր չեմ կարողանում գտնել Monsanto-ի շնորհիվ»,-ֆեյսբուքի իր էջում գրել էր երգիչը:

Ասում են՝ ոնց որ թե ընկերությունը փոխել է որոշումը՝ Հայաստանի հետ կապված: Բայց, դե ծուխն առանց կրակ չի լինում և մինչև վերջնական չհայտարարվի այդ մասին՝ ՀՀ-ում քաղաքացիները մտահոգվելու առիթ կունենան:

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանի դիտարկմամբ՝ Հայաստանը չի կարող ունենալ նմանատիպ գյուղատնտեսություն՝ պարզ և օբյեկտիվ պատճառով: Չունենք ազատ հողակտոր, որտեղ գենետիկորեն մոդիֆիկացված սնունդ կարող են արտադրել:

Ամեն դեպքում  պետք է կարողանանք տարբերակել մոդիֆիկացված ու օրգանիկ սնունդը:

«Օրինակ՝ Իտալիայում մարդը մտնում է սուպերմարկետ, գիտի, որ էժանը գենետիկորեն մոդիֆիկացված է, թանկը՝ օրգանիկը: Ոչ ոք նրան իրավունք չունի ուղղորդելու: Կարող է ես ժլատ եմ, նախապատվությունը տալիս եմ էժան մթերքին, ինձ չեն հետաքրքրում իմ առողջական խնդիրները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դավիթ Պիպոյանը:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.