▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մեր կոնֆլիկտը շուտ չի մոռացվի. Ինչո՞ւ Նարեկ Մելիքյանն ու Արման Անտոնյանն ընկերներից վերածվեցին թշնամիների

Մարդիկ թող գլխանց հույսները կտրեն և չբզբզան. մեզ մոտ հակասություն չկա. Արարատ Միրզոյան

Երաժշտական խառը կանաչիից մինչև քաղաքական աջաբ-սանդալ, աննամուս պարոններից մինչև թասիբով պոռնիկներ

Իմ տառապանքները, մտածմունքները, դժբախտություններն իմն են. Զարուհի Բաբայան

Ըստ քաղաքացու հաղորդման՝ ոստիկանները զննությունից առաջ թմրամիջոց են նետել իր ավտոմեքենայի մեջ



2017-11-20 21:00:52

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել թմրամիջոցներ ապօրինի պահելու և օգտագործելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավելի քան երեք ամիս քննված քրեական գործը:

ՀՔԾ-ից հայտնում են, որ քրեական գործի նյութերով պարզվել է, որ ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել Ա. Անտոնյանն ու Ա. Դավթյանը, որոնց անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն Ա. Անտոնյանի ավտոմեքենայի սրահից զննությամբ  հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել 2.33 գրամ քաշով չորացված, մանրացված զանգված: Դատաքիմիական փորձաքննությամբ պարզվել է, որ նշված զանգվածը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Նախաքննության ընթացքում հիշյալ երկու քաղաքացիները նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել այն մասին, որ հայտնաբերված թմրամիջոցն իրենց չի պատկանում: Միաժամանակ հայտնել են, որ փաթեթավորված զանգվածը ոստիկանության աշխատակիցներն իրենք են նախապես դրել Ա. Անտոնյանի ավտոմեքենայի մեջ, այնուհետև` զննության ենթարկել այն:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.